About us

    «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ հիմնադրվել է 2013 թվականին: Նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած Մեդլայն Կլինիկն իր այցելուներին մատուցում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար վիրաբուժական ծառայություններ: Կլինիկայում աշխատում են արտասահմանում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող, փորձառու բժիշկ-մասնագետներ՝ թերապևտ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ,  սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, ուրոլոգ, պրոկտոլոգ, անոթաբան, վնասվածքաբան, վիրաբույժ, օնկոլոգ, ռադիոլոգ; կատարվում են անոթային, գինեկոլոգիական, ուրոլոգիական, պրոկտոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիկ, պլաստիկ վերականգնողական, էսթետիկ և օնկոլոգիական վիրահատություններ, ինչպես նաև լաբորատոր-գործիքային հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա, դուպլեքս հետազոտություն, CT (համակարգչային տոմոգրաֆիա), թրեդմիլ թեսթ, ռենտգեն (թվային/սկոպիա), կոլոնոսկոպիա, սիգմոիելոսկոպիա, կոլպոսկոպիա, միկրոբիոլոգիական հետազոտություններ, բիոքիմիական ամբողջ կազմը, սերոլոգիական ամբողջ կազմը, օնկոմարկերներ, հորմոններ և այլ հետազոտություններ:

    Բուժ. սպասարկումը կազակերպվում է Քեյս մենեջերների (Case manager) կողմից, որոնք հոգում են սպասարկման բարձր որակի ապահովման և կլինիկայի այցելուների հարմարավետության մասին:

    Welcome 200GBP Bonus at William Hill here.