- Արտահիվանդանոցային | Medline.am
Ընդունարան 060 66 03 03 ԴԻՄԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ
Հայերեն
Արտահիվանդանոցային

Մեդլայն Կլինիկը հանդիսանում է պետպատվերի շրջանակում հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժսպասարկում իրականացնող բժշկական կենտրոն:


Հիվանդների ընդունելությունը և բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է ՀՀ կառավարության “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին” 2004թ. Մարտի 4-ի N318-Ն որոշման (որոշումը խմբ. 26.12.2013թ. N1515-Ն) և ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 71-Ն հրամանով հաստատված “Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման” չափորոշիչի համաձայն:


Սույն իրավական ակտերով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար հիմք են հանդիսանում'սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար բժշկական ցուցումների առկայության դեպքում' տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի (մանկաբույժի) և/կամ ընտանեկան բժշկի կողմից տրված ուղեգիրը:

Ովքե՞ր կարող են օգտվել բուժսպասարկումից՝ պետպատվերի շրջանակում


1. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ՝ տեղեկանք' տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից,
2. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք' բժշկասոցիալական փորձաքննական որոշում' տրված բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից,
3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք՝ զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան վկայական,
4. Հայաստանի Հանրապետության սահմանի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված համապատասխան տեղեկանք,
5. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ՝ համապատասխան վկայական, տրված զինվորական կոմիսարիատի կողմից,
6. բռնադատվածներ՝ բռնադատվածի վկայական, տրված համապատասխան լիազոր մարմնի կողմից,
7. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված ուղեգիր,
8. նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք՝ տարածքային զինվորական կոմիսարիատի ուղեգիր կամ տարածքային պոլիկլինիկայի ուղեգիր' հաստատված տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից' Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմանը համաձայն,
9. զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ՝ ուղեգիր, տրված համապատասխան գերատեսչության բժշկական ստորաբաժանման կողմից,
10. ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողների ընտանիքի անդամներ՝ համապատասխան տարածաշրջանային զինվորական կոմիսարիատի տեղեկանքի հիման վրա սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգիր,
11. ձերբակալվածներ, կալանավորվածներ և ազատազրկման դատապարտվածներ՝ համապատասխան գերատեսչության միջնորդագրի հիման վրա առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր,
12. ծերանոցներում խնամվողներ՝ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
13. վերարտադրողական տարիքի կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության համար)' ծննդօգնության կազմակերպության կամ հղիի նախածննդյան հսկողությունն իրականացնող կանանց կոնսուլտացիայի կողմից տրված ուղեգիր,
14. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդագրի հիման վրա' առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր:
Առցանց լրացնել կցագրման դիմումը:


Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել Մեդլայն Կլինիկ ընդունարան՝ 060 66 03 03:

Ամբուլատոր ծառայություններ
Լաբորատոր հետազոտություններ Իմանալ ավելին՝
Հիվանդանոցային սպասարկում
Պետպատվեր