- Ճիշտ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը կարող են նվազեցնել ասթմայի ախտանիշները | Medline.am
Приёмная 060 66 03 03 ОБРАТИТЬСЯ К ДИРЕКТОРУ
Русский

Ճիշտ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը կարող են նվազեցնել ասթմայի ախտանիշները

Ըստ Եվրոպական շնչառական կազմակերպության 2017թ.-ի Միջազգային կոնգրեսի տվյալների՝ Ասթմա ունեցողները  կարող են նվազեցնել հիվանդության ախտանիշները և բարելավել իրենց կյանքի որակը` սննդակարգի և ֆիզիկական վարժությունների միջոցով:
Ասթման քրոնիկական երկարատև հիվանդություն է, որն արևմուտքում  հանդիպում է ամեն տասներերդի մոտ: Մարդկանց  մեծ մասն ամեն օր դեղորայքով է կարգավորում  հիվանդության ախտանշանները, իսկ շատերն էլ խուսափում են ֆիզիկական ակտիվությունից՝ կարծելով, որ դա կարող է նպաստել նոպաների առաջացման:

Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ վարժությունները և ճիշտ սննդակարգը կարող են օգնել հիվանդներին խուսափել այնպիսի ախտանիշներից, ինչպիսիք են ծանր շնչառությունը, կրծքավանդակի ցավը և շնչահեղձությունը:
Հետազոտությունը ներկայացրել է Բիսփեբջերգի համալսարանական հիվանդանոցի բժիշկ բ.գ.թ. Լուիս Լինդհարտ Տոնեսենը (Կոպենհագեն, Դանիա):

Կոնգրեսի ժամանակ նա ասել է,- «Ակնհայտ է, որ ասթմայով հիվանդ գեր պացիենտների մոտ աննդակարգն ու վարժությունները նպաստում են ինքնազգացողության բարելավմանը: Մենք ուզում ենք տեսնել արդյո՞ք նույնը կլինի նաև ոչ գեր հիվանդների դեպքում»:
Բժիշկ Տոնեսենը և նրա կոլեգաներն աշխատել են 149 պացիենտների հետ, ովքեր պատահականության սկզբունքով ներառվել են 4 խմբերից մեկում:

Խմբերից  մեկին կարգադրվել էր հետևել սպիտակուցներով հարուստ և ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդակարգի: Նրանք նաև պետք է օրական օգտագործեին մրգերի և բանջարեղենի նվազագույնը վեց չափաբաժին:
Մյուս խումբը շաբաթական երեք անգամ մասնակցում էր հիվանդանոցում անցկացվող վարժանքներին: Այս վարժությունները ներառում էին իրար հաջորդող բարձր ակտիվության և ավելի հանգիստ վարժանքներ, որոնք ուղղված էին ավելացնելու սրտի զարկերը:
Երրորդ խումբը մասնակցում էր և՛ վարժանքներին, և՛ հետևում էր սննդակարգին: Իսկ վերջին հսկման խումբը ոչինչ չէր անում: Հետազոտությունը տևել է ութ շաբաթ: Հետազոտությունն իրականացնողները հիվանդներից հարցրել են իրենց մոտ նկատվող ախտանշանների և կյանքի որակի մասին, հետազոտել են նրանց ֆիզիկական ակտիվությունն ու թոքերի արտադրությունը:

Նրանք բացահայտեցին, որ բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը չի վնասում հիվանդներին: Թեև նրանց թոքերի ֆունկցիայի հստակ բարելավում չի գրանցվել, սակայն հաստատվել է, որ սննդակարգի և վարժանքների համադրությունը նպաստել է ախտանիշների ավելի լավ կառավարմանն ու պացիենտների կյանքի որակի և ֆիզիկական պատրաստվածության լավացմանը:
Միջինացված տվյալներով՝ այն հիվանդներն, ովքեր մասնակցել են վարժանքներին և հետևել են սննդակարգին 50% ավելի լավ են գնահատել իրենց ասթմատիկ վիճակը, քան հսկման խումբը:
Այն պացիենտներն, ովքեր հետևել են կա՛մ սննդակարգին, կա՛մ մասնակցել են ֆիզիկական վարժություններին 30% բարելավում են նշել: Սակայն այս առդյունքը չի հասել ստատիստիկ կարևորության:
Բժիշկ Տոնեսենն ասում է,- «Մեր հետազոտությունը պարզեց, որ ասթմա ունեցող ոչ գեր մարդիկ կարող են հանգիստ մասնակցել ճիշտ կազմակերպված բարձր ակտիվության ֆիզիկական վարժանքների: Բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը սննդակարգի հետ միասին կարող է օգնել հիվանդներին ավելի լավ կառավարել ասթման և ունենալ կյանքի ավելի լավ որակ»:

«Սրանք կարևոր փաստեր են, քանի որ մենք գիտենք, որ ոչ բոլոր պացիենտներն են կարողանում կառավարել իրենց հիվանդությունը և նրանց հետաքրքրում է կկարողանան արդյո՞ք դա իրականացնել առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության միջոցով»:
Բժիշկ Տոնսենն ու նրա կոլեգաները պատրաստվում են շարունակել հետազոտություններն ու ստանալ ավելի երկարաժամկետ արդյունքներ: Նրանք հույս ունեն գտնել, թե որ վարժություններն ու որ տեսակի սնունդն է առավել արդյունավետ: Եվ արդյո՞ք կարող է առողջ ապրելակերպն ամբողջովին փոխարինել դեղորայքին:

Աղբյուրը՝ www.medicalnewstoday.com

Հայերեն տեքստը՝ www.Doctors.am

Амбулаторные услуги
Лабораторные исследования Подробнее
Стационарные услуги
Бесплатное медицинское обслуживание (в рамках госзаказа)