Խնամված և սլացիկ մարմին` ամռանն ընդառաջ
Մեդլայն Կլինիկի Պլաստիկ վիրաբուժության ծառայությունը համալրվել է գերմանական արտադրության հայտնի Nouvag Vacuson 60 վիբրացիոն լիպոսակցիայի սարքավորմամբ։
Վիբրացիոն լիպոսակցիան համարվում է առավելագույն անվտանգ և արդյունավետ միջոց` մարմնի ուրվագծի շտկման և ճարպային շերտից ձերբազատման համար։
Վիբրացիոն տեխնոլոգիայի առավելություններից են
✔️ճարպի ավելի մեծ քանակի հեռացման հնարավորությունը,
✔️մարմնի նույնիսկ ամենանուրբ մասերի հետ աշխատանքի ճշգրտությունը,
✔️ճարպի զգուշորեն հեռացումը` առանց անոթների և ենթամաշկի նյարդերի վնասման,
✔️վիբրացիայի հաճախականության ընտրությունը ինդիվիդուալ յուրաքանչյուր պացիենտի համար։
Ստացիոնար խնամքը տևում է ընդամենը 1 օր, որից հետո պարզապես անհրաժեշտ է կրել կոմպրեսիոն ներքնազգեստ։
☎️ Պլաստիկ վիրաբույժի մոտ անվճար խորհրդատվության գրանցվելու համար կարող եք զանգահարել 060660303:
Դիմավորեք ամառը անկաշկանդ։
_________________________
Մեդլայն Կլինիկ
Հասցե` Ռոստովյան 17/1