Մեդլայն բժշկական կենտրոնը՝ համագործակցելով մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, իրականացնում է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների պայմաններում գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննություն:
Նախնական բժշկական զննության նպատակն է հանձնարարվող աշխատանքներին աշխատողների և ծառայողների առողջության համապատասխանության որոշումը` դրանով իսկ կանխելով դժբախտ պատահարները, ընդհանուր, մասնագիտական, վարակիչ և մակաբուծային հիվանդությունները և ապահովելով բնակչության աշխատանքի անվտանգությունն ու առողջությունը:
Պարբերական բժշկական զննությունը կատարվում է յուրաքանչյուր 6 կամ 12 ամիսը մեկ անգամ:
Աշխատանքի գործընթացը չխոչընդոտելու նպատակով, աշխատակիցների բժշկական զննությունը կարող է կազմակերպվել անմիջապես աշխատավայրում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ 010 501-003 հեռախոսահամարով: