Պոլիկլինիկական ծառայության ընդհանուր թերապիայի բաժանմունքն իրականացնում է հիվանդի առաջնային բուժզննում, անհրաժեշտության դեպքում՝ պացիենտի ուղղորդում նեղ-մասնագետի խորհրդատվության, ինչպես նաև անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունների:
Պոլիկլինիկա հավաքագրված քաղաքացիների առաջնային բուժօգնությունն իրականացվւոմ է անվճար: Տրամադրվում են ամբուլատոր թերթիկներ, անհրաժեշտության դեպքում՝ անաշխատունակության թերթիկներ: Կլինիկան իրականացնում է նաև տնային այցեր:
Հատուկ խմբերին (հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող անձանց նշանակված դեղորայքը տրամադրվում է անվճար հիմունքներով, եթե տվյալ դեղորայքը ներառված է պոլիկլինիկական ցանկում), երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50% զեղչով:
Դիսպանսեր հիվանդներին (պարբերական հիվանդություն, շաքարային դիաբետ և այլն) տրամադրվում է օրենքով սահմանված կարգով իրենց հասանելիք դեղորայքը:
Ժամանակ առ ժամանակ կլինիկան ստանում է հումանիտար օգնության դեղորայք, որը, նշանակման դեպքում, պացիենտին տրադրվում է անվճար: