- Ընդհանուր վիրաբուժություն | Medline.am
Ընդունարան 060 66 03 03 ԴԻՄԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ
Հայերեն
Ընդհանուր վիրաբուժություն

Մեդլայն բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ներկայացնում է վիրահատական միջամտությունների հետևյալ ծավալը՝

- Վիրահատություններ լյարդի եւ լեղուղիների կապակցությամբ
- Հետորովայնամիզային տարածության օրգանների վրա կատարվող վիրահատություններ
- Ճողվածքահատումներ
- Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների վիրահատական բուժում


Լապարոսկոպիկ միջամտություններ


Լեղուղիների հիվանդությունների ինչպես նաև ճողվածքների կապակցությամբ (օրինակ ստոծանեկան) կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ, ինչպես նաև վիրահատություններ՝ անհրաժեշտության դեպքում լապարոսկոպիկ եղանակով:


Ուռուցքային հիվանդություններ


Ուռուցքային հիվանդությունները հիմնականում վիրահատում են կյանքին վտանգ սպառնացող դեպքերում՝ աղիքային անանցանելիություն, խոռոչավոր օրգանների թափածակում և այլն:
Կլինիկայի վիրասրահները հագեցած են ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ վիրահատական միջամտություններն իրականացնելու համար, իսկ հիվանդասենյակները՝ հարմարավետ կահավորված՝ մեր պացիենտների ստացիոնար բուժումն ապահովելու համար:


Մենք իրականացնում ենք վիրաբուժական պրոֆիլի ամբողջ ծավալի վիրահատություններ:
Կլինիկան սպասարկում է սոց փաթեթի շահառուներին և առողջության ապահովագրություն ունեցող անձանց:: Համապատասխան մասնագետների առկայությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել համալիր վիրահատական միջամտություններ:  Հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների անցկացում, որակյալ բուժօգնության ապահովում՝ լավագույն կադրային և գործիքային հագեցվածությամբ:


Մեր ընդհանուր վիրաբույժները


Սլավիկ  Սուրենի Ամիրյան, վիրաբուժական գծով պատասխանատու
Վահան Պետրոսյան, ընդհանուր վիրաբույժ

Ամբուլատոր ծառայություններ
Լաբորատոր հետազոտություններ Իմանալ ավելին՝
Հիվանդանոցային սպասարկում
Պետպատվեր