Մամոգրաֆիկ հետազոտությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել նույնիսկ կրծքագեղձում նախաքաղցկեղը և նոր սկսվող պրոցեսներները, որոնք տեսանելի չեն սոնոգրաֆիայով: Սա համարվում է կրծքագեղձի ռենտգեն զննություն:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին ուղեցույցների՝ 40 տարեկանից բարձր տարիքի յուրաքանչյուր կին տարեկան պետք է ենթարկվի առնվազն 1 մամոգրաֆիկ հետազոտության: