Մեդլայն բժշկական կենտրոնի ռենտգեն ախտորոշման ծառայությունը հագեցած է ժամանակակից, ցածր ճառագայթային բեռնվածությամբ ռենտգեն սարքավորմամբ:
Հետազոտությունների շրջանակը՝
հենաշարժողական համակարգի պաթոլոգիաներ
կրծքավանդակի օրգանների պաթոլոգիաներ
Տրավմաներ
Որովայնի խոռոչի օրգանների շրջադիտակային ախտորոշում
Իրականացվում են ստամոքս-աղիքային համակարգի, միզային համակարգի կոնտրաստ նյութով հետազոտություններ:
Իրականացվում է նախավիրահատական պարտադիր ռենտգեն-քննություն:
Պոլիկլինիկայի հավաքագրված անձանց համար բոլոր ռենտգեն հետազոտություններն իրականացվում են անվճար: