«Մեդլայն կլինիկ»-ում գինեկոլոգիական ծառայությունը գործում է 2013 թ.-ից, իսկ 2018-ից այն համալրվեց նաև օնկոգինեկոլոգիայի ծառայությամբ։
Մեր աշխատանքի առանցքում են, իհարկե, գինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը և բուժումը:
Կոնսերվատիվ բուժման հիմնական ուղղություններն են․
- Տարբեր տեսակի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների բուժում
- Սեռավարակների բուժում
- Անպտղության բուժում
- Հորմոնալ խանգարումների բուժում
- Էնդոմետրիոզ,
- Ձվարանների բարորակ կիստաներ,
- Փոքր կոնքի ցավային համախտանիշ,
- Կլիմակտերիկ սինդրոմի դեպքում փոխարինող հորմոնոթերապիա և այլ:
- Արգանդի վզիկի պաթոլոգիաների վաղ հայտնաբերում ` ՊԱՊ թեստի միջոցով,
- Կոլպոսկոպիկ հետազոտություն և հետագա բուժում։