- Մեդլայն Կլինիկ-ի հիմնադիր Բաբկեն Շահումյանը պարգևատրվեց «Մխիթար Հերացի» մեդալով | Medline.am

Մեդլայն Կլինիկ-ի հիմնադիր Բաբկեն Շահումյանը պարգևատրվեց «Մխիթար Հերացի» մեդալով

#MedlineNews

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր Բաբկեն Շահումյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Մխիթար Հերացու» մեդալով:

- Սա մեր ողջ անձնակազմի թիմային աշխատանքի, նվիրումի գնահատականն է: «Մեդլայն Կլինիկ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղն իր գործունեության ընթացքում ընդունել և սպասարկել է 4800 քաղաքացու: Ցավոք, ունեցել ենք նաև մահվան 200 դեպքեր, որոնց առթիվ խորին ցավակցությունս եմ հայտնում հարազատներին:
Համավարակն իրական մարտահրավեր էր առողջապահական համակարգի համար, և, ուրախությամբ, մեզ վստահված առաքելությունն այսօր համարում եմ պատվով իրականացված:

#Covid19Armenia #կորոնավիրուս #Մեդլայն

https://www.president.am/hy/press-release/item/2021/05/24/President-Armen-Sarkissian-gave-an-awards/

Out-Patient Care
Laboratory examination More
In-Patient Care
Free Medical Service